Թեա Ծուլուկիանի. Մենք հաղթեցինք, Վրաստանը հաղթել է Ռուսաստանին
Թեա Ծուլուկիանի. Մենք հաղթեցինք, Վրաստանը հաղթել է Ռուսաստանին

Մենք հաղթեցինք, շնորհավորում եմ, Վրաստան, շնորհավորում եմ բոլորին այս մեծ հաղթանակի կապակցությամբ, Վրաստանը հաղթել է Ռուսաստանին,- այս մասին Վրաստանի խորհրդարանի կրթության կոմիտեի նախագահ Թեա Ծուլուկիանին գրում է սոցիալական ցանցում:

«Մենք հաղթեցինք: Շնորհավորում եմ, Վրաստան: Շնորհավորում եմ բոլորիդ մեծ հաղթանակի առթիվ: Վրաստանը հաղթել է Ռուսաստանին: Ստրասբուրգի դատարանի Մեծ պալատը հայտարարեց մեզ համար այս ամենակարևոր որոշումը րոպեներ առաջ կայացած բանավոր լսման ժամանակ: Վրաստանը նախկինում այդպիսի փաստաթուղթ չի ունեցել, քանի որ այն իրավական փաստաթուղթ է և իրավաբանորեն դեմ է Վրաստանի անբաժանելի մասերի՝ որպես «անկախ պետությունների» ցանկացած ճանաչմանն ու ինքնաճանաչմանը: Սա իրավական փաստաթուղթ է, որը հնարավորություն կտա իրականորեն ամրապնդել Վրաստանի իրավական և քաղաքական դիրքերը մեր երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման ճանապարհին», – գրել է Ծուլուկիանին:

Թողնել մեկնաբանություն