Թեա Ծուլուկիանի. Հուսով եմ, որ Վրաստանի նախագահը չի շարունակի նախորդ տարի վարած իր քաղաքականությունը
Թեա Ծուլուկիանի. Հուսով եմ, որ Վրաստանի նախագահը չի շարունակի նախորդ տարի վարած իր քաղաքականությունը

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանու հայտարարությամբ, 2017 թվականի ընթացքում, չնայած ծառայությունների զարգացման գործակալության դրական զեկույցի, Վրաստանի նախագահը մերժել է 565 անձի Վրաստանի քաղաքացիություն շնորհելու առնչությամբ: Ծուլուկիանին այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարարությունում անցկացված ճեպազրույցին:

Նրա խոսքով, 565 անձից 89 տոկոսը Վրաստանի նախկին քաղաքացի էր, Վրաստանում ծնված կամ նրանց ընտանիքի անդամ:

Հույս եմ հայտնում, որ հանձնաժողովը իր մոտ տեղափոխելով, Վրաստանի նախագահը չի շարունակի նախորդ տարի վարած իր քաղաքականությունը և այն կփոխի պոզիտիվ և արդար դինամիկայով»,- նշել է արդարադատության նախարարը:

Քաղաքացիության հարցերով հանձնաժողովը պետական ծառայությունների զարգացման գործակալությունից տեղափոխվում է Վրաստանի նախագահի վարչություն: