Թեա Ախվլեդիանին   Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ընթացիկ և իրականացվելիք  ծրագրերը
Թեա Ախվլեդիանին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ճանաչողական հանդիպում է անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) անհայտ կորածների գծով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Անիես Կոտուի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Դենիել Մաքսվինը։

Պետնախարարն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Վրաստանում և շնորհակալություն հայտնել ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին համագործակցության և Վրաստանում կազմակերպության կողմից գործադրվող մարդասիրական ջանքերի համար։

Պետնախարարն ուշադրություն է հրավիրել 1990-ականների զինված գործողությունների և 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի հետևանքով անհայտ կորածների որոնման գործընթացի։

Կողմերը քննարկել են ինտենսիվ համագործակցության արդյունքները՝ ներառյալ անհայտ կորածների ճակատագրի որոշման ընթացիկ ծրագրի փոխակերպման գործընթացի ընթացիկ հարցերն ու ապագայի տեսլականները։ Հանդիպմանը նշվել է ծրագրի արդյունավետության հետագա բարելավման նպատակով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամություն։

Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։