Թեա Ախվլեդիանին բացել է «Ազգային փոքրամասնությունների համար անվճար իրավաբանական պետական ծառայությունների հասանելիության» լրատվական արշավի նախագիծը
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, Թեա Ախվլեդիանին բացել է «Ազգային փոքրամասնությունների համար անվճար իրավաբանական պետական ծառայությունների հասանելիության» տեղեկատվական արշավի նախագիծը:
Պետական նախարարի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագիծը իրենից ներկայացնում է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի նախաձեռնությունը, որը «Իրավաբանական օգնության ծառայության» հետ համագործակցելով, իրականացվում է՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի (UNAG) «Հանդուրժողականության, քաղաքացիական ճանաչողականության և ինտեգրման նախագծի (PITA) աջակցությամբ:
Թեա Ախվլեդիանին խոսել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, պետական ծրագրերի և տարբեր արդիական հարցերի վերաբերյալ իրազեկվածության կարևորության մասին, ինչը քաղաքացիական հավասարության քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Այս համատեքստում, Պետնախարարը նշել է անվճար իրավաբանական օգնության պետական ծառայությունների մատչելիությունը բարելավելու նպատակով, տեղեկատվական արշավի կարևորությունը: Նա ընդգծել է նախագծին մասնակցող երիտասարդների դերը, ովքեր հատուկ դասընթացից հետո տեղեկատվական հանդիպումներ կանցկացնեն Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթի տարածաշրջաններում:
«Պետական ծառայությունների և ծրագրերի մասին մեր համաքաղաքացիների առավելագույն տեղեկացումը, հանրային կյանքում ազգային փոքրամասնությունների լիարժեք մասնակցության կարևոր նախապայմանն է, որը նաև քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է»:
Նախագծին մասնակցող երիտասարդները, հասակակիցների դաստիարակները, նախ կծանոթանան անվճար իրավաբանական օգնության պետական ծառայություններին և դրանց օգտագործման հնարավորություններին: Միևնույն ժամանակ, նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց հրապարակային խոսքի և ներկայացման հմտությունները: Նախագծի հաջորդ փուլում դասընթացավարների դպրոցի մասնակիցները, տեղեկատվության տարածողները հանդիպումներ կանցկացնեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, իրենց մայրենի լեզուներով՝ Սամցխե-Ջավախեթիում, Քվեմո Քարթլիում և Կախեթիում, մունիցիպալ կենտրոններից հեռու գտնվող գյուղերում», – հայտարարել է Թեա Ախվլեդիանին:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագծի առաջին բաղադրիչը ներառում է դասընթացավարների վերապատրաստում, որի ընթացքում մասնակիցները կհանդիպեն «Իրավաբանական օգնության ծառայության» ներկայացուցիչների հետ և տեղեկություններ կստանան անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ: Նախագծի հաջորդ փուլում երիտասարդները, անվճար իրավաբանական ծառայությունների վերաբերյալ, տեղեկատվական հանդիպումներ կանցկացնեն Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի տարածաշրջանների դպրոցական հանրության և գյուղերի լիազորների հետ: Հանդիպումներ կանցկացվեն նաև Վրաստանում բնակվող գնչուների ներկայացուցիչների հետ: