Թեա Ախվլեդիանի. Օկուպացված Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը ցնցել է ողջ Վրաստանը, խորը վշտով ցավակցում եմ ընտանիքին
Օկուպացված Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը ցնցել է ողջ Վրաստանը,- ասված է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի ցավակցական տեքստում։
Թեա Ախվլեդիանին իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին։
«Այսօր ողջ Վրաստանը սգում է հինգ փոքրահասակ աղջիկների՝ Էմիլիա, Անա-Մարիա, Էլենե, Նիա և Սոֆիո Ճոլարիաների կորուստը… Այս սարսափելի ողբերգությունը, որը տեղի է ունեցել օկուպացված Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով, ցնցել է ողջ Վրաստանը: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում ընտանիքին, որոնց բարդ է մխիթարել իրենց հինգ զավակների կորստի համար անսահման վշտի պահին: Ուժ եմ մաղթում նրանց և հայտնում իմ անկեղծ ցավակցությունը»,- ասում է Թեա Ախվլեդիանին։
Հրդեհից զոհվածներին կհուղարկավորեն այսօր: Վրաստանի կառավարության որոշմամբ Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել։