The Wall Street Journal – ԱՄՆ պաշտպանության քարտուղարը «Սիգնալ»-ում ունեցել է տասնյակ «չաթեր», որոնց միջոցով վարել է պաշտոնական գործողություններ

13:28, 06.05.2025

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը տասնյակ «չաթեր» է ունեցել «Սիգնալ» հավելվածում, որի միջոցով վարել է պաշտոնական գործեր։

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս մեսենջերի միջոցով է Փիթ Հեգսեթը հանձնարարել իր օգնականներին տեղեկացնել այլ երկրների կառավարություններին Եմենում նախատեսված ռազմական գործողության նախապատրաստական ​​աշխատանքների մասին։

Նրանց խոսքով՝ նույն մեսենջերում Հեգսեթը քննարկել է լրատվամիջոցներում ելույթները, արտասահմանյան ուղևորությունները և իր աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ կարևոր տեղեկություններ։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը հաղորդագրություններ էր ուղարկում այս անապահով ուղիներով՝ թե՛ իր Պենտագոնի գրասենյակից, թե՛ անձնական հեռախոսից։

Այս զրույցներում Փիթ Հեգսեթը ավելացրեց անվտանգության աշխատակիցներին, գրասենյակի աշխատակիցներին, տեղակալներին և այլ անձանց։

Նմանատիպ