Թբիլիսիում, Տոլստոյի N4 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան

Թբիլիսիում, Տոլստոյի N4 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Այն ընտանիքները, որոնց բնակարաններն այսօր գտնվում էին փլուզված հատվածում, տեղափոխվել կամ վարձակալության են անցել քաղաքապետարանի կողմից:

Վթարային վիճակում գտնվող շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Շենքը կառուցվել է 19-րդ դարում:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շրջանային վարչության ներկայացուցիչները: