Թբիլիսիում թմրահանցանքի համար ձերբակալվել է մեկ անձ, առգրավված է մինչև կես կիլոգրամ թմրանյութ
Թբիլիսիում թմրահանցանքի համար ձերբակալվել է մեկ անձ, առգրավված է մինչև կես կիլոգրամ թմրանյութ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աբխազիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառման արդյունքում, մեծ քանակությամբ թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել է 1981 թվականին ծնված Ս. Մ.-ն:

«Իրավապահները ձերբակալվածի անձնական և բնակարանի խուզարկության արդյունքում, որպես ապացույց առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութ, մասնավորապես՝ մոտ կես կիլոգրամ «Ալֆա պվպ», ինչպես նաև «Բուպրենոֆրին» պարունակող թմրանյութ: Մեղադրյալը «Ալֆա պվպ»-ն քողարկելու նպատակով պահում էր կնոջ կոսմետիկայի արկղերում»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի, 6-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնում և պահում: Հանցագործությունը նախատեսում է ութից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: