Թբիլիսիում տեղի ունեցավ «Լույսը չպետք է մարվի» խորագրով երթ
Թբիլիսիում տեղի ունեցավ լրատվամիջոցների աջակցության երթ։
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացավ երթին՝ «Լույսը չպետք է մարվի» կարգախոսով։
«Մամուլի ազատությունը էական նշանակություն ունի: Որտեղ ազատ լրատվամիջոցներ չկան, այնտեղ չկա ազատություն, ժողովրդավարություն և ազատ հասարակություն: Առանց տեղեկատվության մենք ոչինչ ենք և ոչ ոք, ուստի մենք պետք է հասկանանք սա, և կարծում եմ, որ այս գիտակցությունն այսօր տեսանելի է: Ավելի շատ մարդիկ դուրս կգան լրատվամիջոցներին պաշտպանելու համար», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին։
Ցույցի մասնակիցները՝ լապտերներով, երթով շարժվեցին Հանրապետության հրապարակից դեպի Ռուսթավելի պողոտա և միացան խորհրդարանի առջևի ցույցին։