Թբիլիսիում տաքսիների գրանցումը և թույլտվությունը դառնալու է պարտադիր
Աշխատում ենք իրավական հիմքի ստեղծման վրա, քանզի մունիցիպալիտետը տա տաքսիի ծառայության իրականացման իրավունքը,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:
Նրա խոսքերով, գրանցումը և ծառայությունների իրականացման իրավունքի վերցնելը դառնալու է պարտադիր:
«Տրանսպորտային համակարգի զարգացման համար կարևոր է տաքսիների ծառայությունների որակի բարձրացում և փուլ առ փուլ որոշակի չափանիշների արմատավորում: Թբիլիսիի բնակիչները և հյուրերը որակյալ, անվտանգ և հաճելի ծառայությունների արժանի են, այսպիսով մենք աջակցելու ենք նշված ծառայությունների զարգացմանը: Այս պահին աշխատում ենք իրավական հիմքի ստեղծման վրա: Սա լինելու է պարտադիր գրանցում, որի շնորհիվ մենք կկարգավորենք տաքսի ծառայությունների հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաև կհոգանք, որ չտուժեն այդ գործով զբաղված քաղաքացիները»,-ասել է Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan