Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում վթար է տեղի ունեցել: Միմյանց է բախվել չորս ավտոմեքենա:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, տեղի ունեցածի հետևանքով ավտոմեքենաներից մեկում գտնվող չորս մարդ է տուժել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ավտովթարի դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն: