Թբիլիսիում մեկ անձ է ձերբակալվել թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և իրացմանը նպաստելու մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Իսանի-Սամգորիի գլխավոր վարչության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 2002 թվականին ծնված, նախկինում դատապարտված Լ.Խ.-ին՝ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման-պահպանման և իրացման օժանդակության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ հանցանքը նախատեսում է մինչև 20 տարի կամ ազատազրկում անորոշ ժամկետով։
«Իրավապահների կողմից թմրամիջոցների համար ձերբակալվածի անձնական և բնակության վայրում անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 142 փաթեթով փաթեթավորված թմրամիջոց՝ այսպես կոչված «բիո»։
Բացի այդ, ոստիկանության կողմից հայտնաբերվել է թմրամիջոց նաև Լ.Խ.-ի կողմից մատնանշված տարբեր վայրերից, որը նախատեսված էր հետագա իրացման համար։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով և 260^1 հոդվածի 5-րդ մասի «ე» ենթակետով», – ասված է հաղորդագրությունում։