Թբիլիսիում կանանց երթ է անցկացվում
Թբիլիսիում կանանց երթ է անցկացվում

Թբիլիսիում կանանց երթ է ընթանում։ Երթի մասնակիցները սկզբում հավաքվել էին Ազատության հրապարակում, իսկ այժմ նրանք երթով շարժվում են դեպի Բիձինա Իվանիշվիլիի նստավայր։

Երթի մասնակիցներն իրենց հետ ճամպրուկներ ունեն և ասում են, որ Բիձինա Իվանիշվիլին պետք է հեռանա վրացական քաղաքականությունից, միևնույն ժամանակ խոսում են արտագաղթի խնդրի մասին։

Երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների կին առաջնորդներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ըստ նրանց՝ ընտրությունները կեղծվել են, եւ հիմա ամենակարեւորը դիմադրելն ու աղմուկ բարձրացնելն է։