Թբիլիսիում հավանաբար թմրանյութի օգտագործման հետևաքով մահացել է 19-ամյա երիտասարդ
Թբիլիսիում, բնակելի տանը մահացած են գտել 19 տարեկան երիտասարդի: Դեպքը տեղի է ունեցել երեկ, ուշ գիշեր: Գոյություն ունեցող տեղեկությամբ, նա մահացել է «բիո» թմրանյութի օգտագործման արդյունքում:
Ինչպես հայտնել են 1Tv.ge-ին ներքին գործերի նախարարությունում, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ վրա հասած մահ:
Գերատեսչության տեղեկությամբ, նշանակված է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն և մահվան իրական պատճառը հայտնի կդառնա դրանից հետո: