Թմրանյութ վաճառողների նկատմամբ պետք է լինենք ավելի խիստ և օգնենք թմրամոլներին. Թրամփ
Թմրանյութ վաճառողների նկատմամբ պետք է լինենք ավելի խիստ և օգնենք թմրամոլներին. Թրամփ

Դոնալդ Թրամփը թմրանյութ վաճառողների դեմ պայքար է հայտարարում և թմրամոլներին օգնություն խոստանում:

Խնդրի մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը խոսել է Քոնգրեսում խոսքով ելույթ ունենալիս:

«2016 թվականին, դոզան գերազանցելու պատճառով մենք կորցրեցինք 64 000 մարդու: Մեկ օրում՝ 174 մարդ: Մեկ ժամում՝ 7 մարդ: Մենք թմրանյութ վաճառողների նկատմամբ պետք է լինենք ավելի խիստ, եթե ցանկանում ենք դադարեցնել այս դժբախտությունը»,- հայտարարել է Թրամփը: