Ուրուգվայում առգրավել են ռեկորդային քանակությամբ, 4,4 տոննա կոկաին
Ուրուգվայում առգրավել են ռեկորդային քանակությամբ, 4,4 տոննա կոկաին

Ուրուգվայում առգրավել են ռեկորդային քանակությամբ, 4,4 տոննա կոկաին:

Մասշտաբային գործողությունն անցկացվել է Մոնտեվիդեո նավահանգստային քաղաքում: Դրան մասնակցել են մաքսային ծառայության և երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Թմրանյութը բաշխված է եղել սոյայի համար նախատեսված տոպրակներում, 4 կոնտեյներում: Մեկ միլիարդ դոլլար արժողությամբ կոկաինը պատրաստվել էր Աֆրիկա տեղափոխելու համար: