Թբիլիսիում գրիպի վարակի ախտանիշներով երեխաներին թույլ չեն տա հաճախել մանկապարտեզ
Գրիպի վարակի տարածման կապակցությամբ Թբիլիսիի մանկապարտեզներում սկսվում է տեղեկատվական արշավ:
Քարոզարշավը, որը մեկնարկելու է հունվարի 15-ից, նպատակ ունի ծնողներին բաժանել տեղեկատվական թերթիկներ, որտեղ նրանք կկարողանան ծանոթանալ գրիպի տարածման և նրա կանխարգելման մասին լրատվության հետ:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է՝ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախա Գվանցելաձեն, լրատվական թերթիկներն արդեն պատրաստ են և նրանք ծնողներին կբաժանվեն մեկ շաբաթվա ընթացքում:
Նրա խոսքով, մանկապարտեզի շենքում կաշխատի նաև հատուկ համակարգող, որը ծնողներին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն գրիպի և դրա կանխարգելման հետ կապված միջոցների մասին: Բացի այդ, եթե որևէ երեխայի մոտ նկատվեն գրիպի նշաններ, ապա այդ երեխային թույլ չի տրվի մնալ մանկապարտեզում:
Մանկապարտեզում գտնվելու ժամանակ ախտանիշներ հայտնաբերելու դեպքում, դաստիարակողը, առողջապահության համակարգողի հետ խորհրդակցելուց հետո, կապ կհաստատի ծնողի հետ և կխնդրի, որ երեխային տանեն տուն:
Կախա Գվանցելաձեի խոսքով, մանկապարտեզների դաստիարակողների մեծամասնությունը պատվաստվել է գրիպի դեմ: