Թբիլիսիում գրավատուն են կողոպտել
Թբիլիսիում գրավատուն են կողոպտել

Թբիլիսիում, Աղմաշենեբելու պողոտայում, լոմբարդ են կողոպտել:

Նախնական տեղեկությամբ, գրավատնից գողացել են գումար:

Լոմբարդի կողոպտման փաստը հաստատել են ՆԳՆ-ում: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, տեղի ունեցած փաստի հիման վրա ընթանում է հետաքննություն՝ ՔՕ-ի 127-րդ, գողության հոդվածով: