Թբիլիսիում ընթանում է գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես
Թբիլիսիում ընթանում է գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես

«ExpoGeorgia»-ի ցուցահանդեսային կենտրոնի տարածքում անցկացվում է գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, վերամշակող և փաթեթավորող տեխնոլոգիաների Agro/Food/Drink/Tech 18-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսային վահանակներին ներկայացված է 14 երկրի շուրջ 120 ընկերություն:

«Agro/Food/Drink/Tech 2018»-ին ցուցադրված է գյուղատնտեսային տեխնիկա, մեքենա-հաստոցներ, ջերմոցային տնտեսության տեխնոլոգիաներ, ոռոգման համակարգեր, լաբորատոր սարքավորումներ, սերմացու նյութեր, պարարտանյութ և թունաքիմիկատներ:

Ցուցահանդեսը բացել է միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նոդար Կերեսելիձեն:

Ցուցահանդեսն աշխատելու է երեք օրվա ընթացքում, 11:00-ից մինչև 18:00-ն: