Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսին Իրմա Ինաշվիլիի և Դևիդ Կրամերի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ
Աղմուկ էր այսօր տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային կոնֆերանսին:
Միջոցառմանը «Օբեկտիվ» հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ միասին այցելել էր «հայրենասերների դաշինքի» լիդեր, Իրմա Ինաշվիլին, ում թույլ չեն տվել ելույթ ունենալ: Միևնույն ժամանակ, «Օբեկտիվի»-ի լրագրողը բողոքել է, որ իրենց թույլ չեն տվել հարցեր տալ խորհրդաժողովի մասնակիցներին:
Քիչ անց «հայրենասերների դաշինքի» առաջնորդին մոտեցավ, Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտող, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Դևիդ Կրամերը, ով լրագրողներին և Ինաշվիլիին հորդորեց հեռանալ շենքից, որից հետո Կրամերի և Ինաշվիլիի միջև ծագեց վեճ:
Ինաշվիլիի խոսքով, երեկ կոնֆերանսին ողջ օրվա ընթացքում խոսում էին «Հայրենասերների դաշինքի» մասին:
«Երեկ ողջ օրը խոսում էին մեր մասին: Մեղադրում են մեզ: Եկել եմ, որ լսեմ այդ մեղադրանքները և պատասխանեմ դրանց: Չի կարելի, երբ քեզ մեղադրում են, իսկ դուն հնարավորություն չունես պատասխանել դրան»,-հայտարարել է Իրմա Ինաշվիլին: