Թբիլիսիում, Բարաթաշվիլի փողոցի բարերից մեկում երիտասարդ տղամարդ է սպանվել

15:14, 11.05.2025

Թբիլիսիում, Բարաթաշվիլի փողոցի բարերից մեկում սպանվել է մինչև 30 տարեկան տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ լուսաբացին, բարի ներսում։

Դատաբժշկական փորձագետները դեռևս աշխատում են դեպքի վայրում։

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է դիտավորյալ սպանությանը։

Նմանատիպ