Թբիլիսիում այսօր անցկացվելու է սուրբծննդյան ավանդական «Ալիլո» երթը
Թբիլիսիում այսօր անցկացվելու է սուրբծննդյան ավանդական «Ալիլո» երթը

Սուրբ ծննդյան տոնի առթիվ, Թբիլիսիում այսօր անցկացվելու է ավանդական «Ալիլո» երթը: Երթն ավարտվելու է Սամեբայի տաճարի մոտ, որտեղ ամբողջ օրվա ընթաքում հավաքելու են մթերքներ, բարիքներ և այնուհետև բաժանելու ծերանոցներին, մանկատներին և պատժակատարողական հաստատություններին:

«Ալիլո»ն մեկնարկելու է ժամը 14:00-ին Առաջին Հանրապետության հրապարակից, անցնելու Ռուսթավելու պողոտայով, Պուշկինի փողոցով, Բարաթաշվիլու փողոցով, Հավլաբարիի հրապարաով, Մեսխիշվիլու, Գոնաշվիլու և Սամրեկլոյի փողոցներով, որտեղ ավտոմեքենաների երթևեկությունը կլինի արգելված:

«Ալիլո»-ի մասնակիցները ճանապարհին կհավաքեն նվերներ: Խորհրդարանի շենքի առջև նրանց դիմավորելու են Վրաստանի խորհրդարանի նախագահը և պատգամավորներ:

Թբիլիսիից բացի տոնական երթեր են անցկացվելու նաև շրջաններում:

«Ալիլո»-ի ավանդույթը սկիզբ է առնում V-VI դարից: Այն սկսվել է նշվել վերջին տարիներից: