Թբիլիսիում, ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա
Թբիլիսիում, ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա

Թբիլիսիում, Փոնիճալա թաղամասում ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս:

Թեթև մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ավտովթարի հետևանքով տուժել է 7 մարդ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցած փաստով հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածի 8-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կարգի խախտում, որի հետևանքով զոհվել է 2 կամ ավել մարդ: