Թբիլիսիում աշնանը բացվելու է վեց նորացված մանկապարտեզ
Թբիլիսիում աշնանը բացվելու է վեց նորացված մանկապարտեզ

Թբիլիսիում ընթացիկ տարվա աշնանը բացվելու է վեց նորացված մանկապարտեզ: Դրա հետ մեկտեղ, փուլ առ փուլ շահագործվելու է ևս երեք մանկապարտեզ, որն այժմ վերանորոգվում է:

Ինչպես տեղեկացրել են Վրաստանի Առաջին ալիքին մայրաքաղաքի մանկապարտեզների կառավարման գործակալությունից, մանկապարտեզների վթարային շենքերը ամրակայվում և վերականգնվում են: Նրանցից 7-ը ենթարկվում է ամբողջական ամրակայման:

Թբիլիսիի N4, N170, N200, N100, N126, N150, N144, N55 և N2 մանկապարտեզների վթարային լինելու մասին եզրահանգումը կայացրել էր Սամխարաուլիի փորձաքննության բյուրոն, որից հետո ծանր վիճակում գտնվող մանկապարտեզներից երեխաներից բաշխեցին հարակից մանկապարտեզներ:

Ընթացիկ աշխատանքներն ուսումնասիրել է Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն: