Թբիլիսիում՝ Վաժա-Փշավելայի պողոտայում գտնվող բիզնես կենտրոնի շենքում հրդեհը մարված է

17:31, 04.11.2026
Թբիլիսիում՝ Վաժա-Փշավելայի պողոտայի 45 հասցեում գտնվող բիզնես կենտրոնի շենքում հրդեհը մարված է, – այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մղեբրիշվիլին։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
«Այս պահին տեղում մոբիլիզացված է շուրջ 150 հրշեջ-փրկարար և 25 միավոր տեխնիկա։ Քաղաքացիների տարհանումը հաջողվել է իրականացնել անվտանգ։ Այս պահին ընթանում է շենքի լրացուցիչ ստուգում։ Հստակ չեմ կարող հաստատել, թե որ հարկում է եղել հրդեհի օջախը, սակայն կրակի օջախը շահտայով տարածվել էր ամբողջ շենքում։ Նախնական օջախը, հավանաբար, ստորին հարկերում է եղել», – նշել է Թեմուր Մղեբրիշվիլին։
Առկա տեղեկություններով՝ Վաժա-Փշավելայի պողոտայի 45 հասցեում հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 16:00-ին։

Նմանատիպ