Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել մետրոյի 1-ին գծում երթևեկության խափանումների վերաբերյալ
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը մետրոպոլիտենի առաջին գծում երթևեկության խափանման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել։
Նրանց տեղեկացմամբ՝ խափանման պատճառը դարձել է «Սամգորի» մետրոկայանում ուղևորի հանկարծակի մահը։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում նշում են, որ առաջին գծում շարժումը լիովին կվերականգնվի այն ժամանակ, երբ համապատասխան ծառայությունը ավարտի հետաքննության գործընթացը։
«Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծում գնացքների երթևեկությունը մասնակիորեն խափանված է։ Խափանման պատճառը դարձել է «Սամգորի» մետրոկայանում ուղևորի հանկարծակի մահը։ Տեղում ընթանում են քննչական գործողություններ, որի պատճառով «Սամգորի», «Իսանի» և «Վարկետիլի» մետրոկայանները փակ են ուղևորների ընդունման համար։ Գնացքները սպասարկում են ուղևորներին «Ախմեթելի թատրոն» մետրոկայանից մինչև «300 արագվել» և հակառակ ուղղությամբ։ Առաջին գծում երթևեկությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ համապատասխան կառույցը ավարտի քննչական գործընթացը», – ասված է հայտարարությունում։