Թբիլիսիի թիվ 78 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ: Սակրեբուլոյի «Ազգային շարժման» անդամ, Մարիկա Դաթուկիշվիլին անհայտ անձի մեղադրում է անպատվության, իսկ իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ:
«Ազգային շարժման» անդամն ասում է, որ խառը տեղամասում, որտեղ քվեարկում են նաև ՆԳՆ-ն ներկայացուցիչները, գրանցվել են դեպքեր, երբ տարածաշրջանում գրանցված անձինք, համամասնականից բացի, ընտրել են նաև մեծամասնական թեկնածուի, ինչը օրենքի խախտում է:
Այս պահին ընտրատեղամասում կենտրոնացված են իրավապահները և հարցը պարզելու համար հարցաքննում են միջադեպին մասնակից անձանց: