Թբիլիսիի Սամեբայի աթոռանիստ տաճարում այսօր կայանալու է 55-րդ համընդհանուր մկրտությունը
Թբիլիսիի Սամեբայի աթոռանիստ տաճարում այսօր կայանալու է 55-րդ համընդհանուր մկրտությունը

Սամեբայի աթոռանիստ տաճարում այսօր կայանալու է 55-րդ համընդհանուր մկրտությունը: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի սանիկ է դառնալու ավելի քան 600 երեխա:

Այս պահի դրությամբ Իլիա Երկրորդը 36 102 երեխայի կնքահայր է: Կաթողիկոս-պատրիարքի սանիկները պսակադրված ծնողներին երրորդ և հաջորդ երեխաներն են: Նորածինների առաջին մկրտությունը կայացել է 2008 թվականի հունվարի 19-ին: Պատրիարքի նախաձեռնության նպատակը Վրաստանի ժողովրդագրական վիճակի բարելավումն է:

Մկրտությունն սկսվելու է 17:00-ին: