Համընդհանուր մկրտություն Սուրբ երրորդության տաճարում. Ֆոտոշարք
Համընդհանուր մկրտություն Սուրբ երրորդության տաճարում. Ֆոտոշարք

Սուրբ երրորդության տաճարում տեղի է ունեցել 52-րդ համընդհանուր մկրտությունը:

708 երեխա դարձել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի սանիկը: Մանուկներին որպես նվեր է փոխանցել փայտե խաչը և մկրտության վկայականը:

Մկրտության ավարտից հետո, Իլիա երկրորդը օրհնել է իր սանիկներին:

Նշենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանի կաթողիկոս պատրիարքը ունի 33 894 սանիկ:

Հիշեցնենք, առաջին անգամ համընդհանուր մկրտությունը տեղի ունեցավ 2008 թվականի հունվարի 19-ին: Համընդհանուր մկրտության նպատակը ժողովրդագարական ցուցանիշի բարելավումն է: