Սուրբ Երրորդության տաճարում տեղի է ունենալու հերթական համընդհանուր մկրտությունը
Սուրբ Երրորդության տաճարում տեղի է ունենալու հերթական համընդհանուր մկրտությունը

Սուրբ Երրորդության տաճարում այսօր տեղի է ունենալու երեխաների 57-րդ համընդհանուր մկրտությունը: Մկրտության արարողությունը սկսվելու է ժամը 17:00-ին: Պատրիարքի սանիկ է դառնալու ևս 630 երեխա: Նրանց փոխանցվելու են մկրտության խաչերը և վկայականները:

Իր սանիկներին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը օրհնելու է անձամբ: Իլիա երկրորդին տաճարում սպասում են ժամը 20:00-ի համար:

Համընդհանուր մկրտության միտքը պատկանում է կաթողիկոս պատրիարքին և դրա նպատակը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է: Իլիա երկրորդը մկրտում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաներին:

Առաջին համընդհանուր մկրտությունը Սուրբ Երրորդության տաճարում տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 19-ին: Կաթողիկոս պատրիարքը ունի մոտ 37 հազար սանիկ: