Թբիլիսիի որոշ թաղամասեր կունենան ավտոբուսի նոր երթուղիներ
Թբիլիսիի որոշ թաղամասեր կունենան ավտոբուսի նոր երթուղիներ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է դեղին ավտոբուսներն ամբոջությամբ փոխարինելու մասին:

Նրա խոսքով, դեղին ավտոբուսները անհարմարավետ են ուղևորների համար և կարևոր դեր ունեն օդի աղտոտման գործում:

Կալաձեի տեղեկությամբ, Դիդի Դիղոմիի 4-րդ միկրոշրջանից Մաղլիվի շենքի ուղղությամբ կավելանա նոր երթուղի, 54 համարի ավտոբուս:

Նրա խոսքով, նշված երթուղին Դիդի Դիղոմիի բնակչությանը և երթուղի սպասող ուղևորներին հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում կապ հաստատել Վակե-Սաբուրթալոյի տարածքի մի մասի և Համալսարանի Մաղլիվի շենքի հետ:

«Ինչպես նաև Ախալդաբայի բնակչության տրանսպորտային ծառայությունը բարելավելու նպատակով, կավելանա ևս մեկ ավտոբուս, դա 82 համարի ավտոբուսն է: Բացվում է նաև նոր երթուղի, 64 համար, որը Սիմոն Չիքովանիի և Խիլիանիի բնակավայրի և դրա մերձակա փողոցներում ապրող բնակչությանը կծառայի Ռուսթավելու պողոտան և Ազատւթյան հրապարակը անցնելով, Բարաթաշվիլու փողոցի ուղղությամբ»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը: