Թբիլիսիի  մսուր-մանկապարտեզներում 2020-2021 ուսումնական տարվա գրանցումն սկսվում է հունիսի 12-ին
Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներում 2020-2021 ուսումնական տարվա գրանցումն սկսվում է հունիսի 12-ին

Թբիլիսիի հանրային մսուր-մանկապարտեզներում սաների 2020-2021 ուսումնական տարվա էլեկտրոնային գրանցումն սկսվում է հունիսի 12-ին:

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, մանկապարտեզներում գրանցումը կանցնի երկու փուլով:

Նախնական փուլում, որը ենթադրում է առաջնահերթ կատեգորիաների սաների գրանցում, կսկսվի հունիսի 12-ին, ժամը 12:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 19-ը:

«Երկրում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունն ընթացիկ տարում պարզեցնում հատուկ կրթական անհրաժեշտություն ունեցող երեխաների գրանցման կարգը: Գործակալություն այցելելու փոխարեն, երեխայի ծնողը պետք է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկի երեխայի ծննդյան վկայականը, տեղեկանք առողջության մասին և տեղեկություն ծնողի մասին»,- հայտարարում են քաղաքապետարանում:

Երկրորդ փուլի գրանցումը կմեկնարկի հունիսի 19-ին, ժամը 12:00-ից:

Բացի այդ, ծնողը պետք է հաշվի առնի այն փաստը, որ գրանցվելիս (2020 թվականի սեպտեմբերի 14-ին) երեխան պետք է լինի երկու տարեկան:

Գրանցումը կիրականացվի Թբիլիսիի հանրային մսուր-մանկապարտեզների կայքէջում. www.kids.org.ge:

«Գրանցման օրը կայքէջում կաշխատի միայն գրանցման բաժինը, որպեսզի բաժանորդի համար հեշտ լինի անցել գրանցում»,- հայտարարում են քաղաքապետարանում: