Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով միգրացիոն վարչությունը Վրաստանից արտաքսել է Գերմանիայի քաղաքացու
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով միգրացիոն վարչությունը Վրաստանից արտաքսել է Գերմանիայի քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և պարեկային ոստիկանության վարչությունների աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալել և Վրաստանից արտաքսել են Գերմանական Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1998 թվականին ծնված Բ.Մ.-ին։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Նույն աղբյուրի տվյալներով՝ Գերմանիայի քաղաքացուն որպես վարչական պատասխանատվություն նշանակվել է 4000 լարիի չափով տուգանք, ինչպես նաև՝ երկրից արտաքսում և Վրաստան մուտքի արգելք՝ 3 տարվա ժամկետով։

«Սույն թվականի հունվարի 7-ին նշված անձը, գտնվելով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, դրսևորել է ագրեսիվ վարք, կոպտորեն խախտել է հասարակական կարգը և վիրավորանք հասցրել պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցներին այն ժամանակ, երբ նրան կոչ էին անում պահպանել հասարակական կարգը։ Դրա հետևանքով Բ.Մ.-ն վարչական կարգով ձերբակալվել է։

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացուն ճանաչել են իրավախախտ՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով։ Նրան որպես վարչական պատիժ նշանակվել է 4000 լարիի չափով տուգանք, արտաքսում Վրաստանից և 3 տարով մուտքի արգելք։

Դատարանի որոշման հիման վրա միգրացիայի վարչության աշխատակիցները Բ.Մ.-ին ուղեկցել են Թբիլիսիի միջազգային օդանավակայան, որտեղ իրականացվել է նրա արտաքսման գործընթացը։

Նշվում է նաև, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կատարելագործվել են Վրաստանում թե՛ անօրինական, թե՛ օրինական հիմքով գտնվող օտարերկրացիների արտաքսման մեխանիզմները, որոնք, համապատասխան իրավական հիմքի առկայության դեպքում, ապահովում են նրանց երկրից արտաքսման իրավական հնարավորությունը», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։