Թբիլիսիում վատթարացել է եղանակը: Այս պահին մայրաքաղաքում ուժեղ անձրև է և որոշ շրջաններում կարկուտ:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ նման եղանակները շարունակվելու են նաև վաղը:
Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում, եղանակի վատթարացման կապակցությամբ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ փրկարարական բրիգադները բերվել են պատրաստության:
Հեղինակ -
Edgar Barsegyan