Թբիլիսիի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը:
Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները դադարեցրել են գործադուլը: Դեռևս հայտնի չէ, թե քանի տոկոսով է ավելանալու նրանց աշխատավարձերը: Նշված հարցով բանակցություններն սկսվելու են առաջիկայում:
Գործադուլ հայտարարած մեքենավարները ուշ գիշեր հանդիպել են Կախա Կալաձեին, որից հետո Թբիլիսիի քաղաքապետի հետ հանդիպման մանրամասները քննարկել են Գլդանի Դեպոյի տարածքում գտնվող մեքենավարների հետ և կայացրել գործադուլը դադարեցնելու որոշում:
Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը երկու օր կաթվածահար էր եղած: