Թբիլիսիի մետրոպոլիտենը այսօր ևս չի աշխատում - Մունիցիպալ ավտոբուսները կրկին ավճար են
Թբիլիսիի մետրոպոլիտենը այսօր ևս չի աշխատում - Մունիցիպալ ավտոբուսները կրկին ավճար են

Թբիլիսիի մետրոպոլիտենը այսօր ևս չի աշխատում: Քաղաքում տեղաշարժվող մունիցիպալ ավտոբուսները ուղևորներին սպասարկում են ավճար:

Թբիլիսիի քաղաքապետի և մեքենավարների միջև ուշ գիշեր կայացել է հանդիպում, որն ավարտվել է կոնկրետ արդյունքով:

Ինչպես հայտարարել է մեքենավարներից մեկը, քաղաքապետի առաջարկը, որ Թբիլիսիի քաղաքապետարանը աշխատավարձերի ավելացման մասին քննարկումը կսկսը 2019 թվականից, նրանց համար անընդունելի է:

Մեքենավարները մնում են Գլդանիում, Դեպոյի մերձակայքում և շարունակում իրենց բողոքը:

Դրա հետ մեկտեղ, հանդիպման ավարտից հետո Թբիլիսիի քաղաքապետը հույս է հայտնել, որ մոտ ժամանակում կգան ընդհանուր հայտարարի և մետրոն կբացվի:

Մետրոյի մեքենավարները գործադուլն սկսել էին հունիսի 4-ի առավոտյան:

 

Թողնել մեկնաբանություն