Թբիլիսիի մետրոն այսօր 14:00-ին կվերսկսի իր աշխատանքը - Մեքենավարները դադարեցրել են գործադուլը
Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները դադարեցրել են գործադուլը, մետրոն այսօր 14:00-ին կվերսկսի իր աշխատանքը,- այս մասին մետրոյի մեքենավար Ռատի Կապանաձեն հայտնել է լրագրողներին: Նշված որոշումը նրանք կայացրել են Թբիլիսիի քաղաքապետարանում անցկացված հանդիպումից հետո:
Նրա խոսքով, քաղաքապետարանի հետ եկել են համաձայնության, սակայն դեռևս հայտնի չէ, թե քանի տոկոսով է ավելանալու նրանց աշխատավարձերը: Նշված հարցով բանակցությունները սկսվելու են առաջիկայում:
Մեքենավարները հավաքել են իրենց վրանները և հեռացել Գլդանի Դեպոյի տարածքից:
Գործադուլ հայտարարած մեքենավարները ուշ գիշեր հանդիպել են Կախա Կալաձեին, որից հետո Թբիլիսիի քաղաքապետի հետ հանդիպման մանրամասները քննարկել են Գլդանի Դեպոյի տարածքում գտնվող մեքենավարների հետ և կայացրել գործադուլը դադարեցնելու որոշում:
Թբիլիսիի մետրոպոլիտենը երկու օր է չէր աշխատում:
Մետրոյի մեքենավարները վերցրել են վրանները