Թբիլիսիի մանկապարտեզների դաստիարակվողների ծնողների համար շարունակվում է սննդի բաժանումը
Թբիլիսիի մանկապարտեզների դաստիարակվողների ծնողների համար շարունակվում է սննդի բաժանումը,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ես ուզում եմ հանձնարարել Իլիա Էլոշվիլուն ապահովել սննդի հարցը, ինչպես մենք դա անում էինք համավարակի ժամանակաշրջանում: Ծնողները հնարավորություն ունեին սննդի չափաբաժինները տուն տանել: Պետք է սնունդով ապահովենք այնպես, ինչպես դա արել ենք նախորդ ամիսներին»,- հայտարարել է Կալաձեն:
Վաղվանից մանկապարտեզները ժամանակավորապես կփակվեն, մինչև համավարակաբանական իրավիճակը չի բարելավվի, – այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն: Ինչպես նշել է քաղաքապետը, Թբիլիսիի մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացը վերսկսվել էր, սակայն շատ շուտով շուրջ 40 մանկապարտեզ փակվեց: