Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով վճիռը հայտարարելուց հետո ձերբակալվել է մի քանի անձ (ֆոտո, վիդեո)

Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ րոպեներ առաջ հայտարարել են Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով վճիռը, ձերբակալվել է մի քանի անձ:

Վճիռը հայտարարելուն հետևել է աղմուկ: Գոյություն ունեցող տեղեկությամբ, ձերբակալված է երեք անձ, այդ թվում րոպեներ առաջ ձերբակալել են այն անձանցից մեկին, ով գտնվում է սպանված անչափասի հոր, Զազա Սարալիձեի հետ և բողոքում դատավճռի դեմ:

Սկզբում տարածվել է տեղեկություն, որ սպանված անչափահասների մտերիմները պատրաստվում էին փակել ճանապարհը, սակայն քիչ անց պարզվել է, որ նրանք ճանապարհը չեն փակի: Իսկ Զազա Սարալիձեն և նրա հետ գտնվող անձինք ուղևորվել են դատախազություն, որտեղ պատրաստվում են անցկացնել բողոքի ցույց:

Քաղաքային դատարանի մոտ մոբիլիզացված է ոստիկանություն: