Թբիլիսիի քաղաքապետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ
Մայրաքաղաքի քաղաքապետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ: Փոփոխությունների համաձայն, մայրաքաղաքի մունիցիպալիտետի ճարտարապետության ծառայությունից անջատվում է ուրբանային զարգացման ուղղությունը և ճարտարապետության ծառայությունը դառնում է միայն ծառայությունների վրա կողմնորոշված կառույց:
Բացի այդ վերացվում է ուրբանային զարգացման քաղաքային ծառայությունը:
Տեղի է ունենալու խորհրդատվական մարմինների – հանձնաժողովների/խորհուրդների վերացում: Կառավարման գործընթացները իրականացվելու են առանց ավելնորդ օղակների մասնակցության:
Փոփոխությունների համաձայն վերացվում է այսպես կոչված տարածքային խորհուրդը և այլ 19 հանձնաժողով/խորհուրդ: Հանձնաժողովների և խորհուրդների գործառույթները միացվելու են քաղաքապետարանի համապատասխան կառույցներին:
Էկոլոգիայի և կանաչապատման քաղաքային ծառայությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային ծառայություն:
Տրանսպորտի քաղաքային ծառայությանը ավելացվում է մի քանի հիմնական գործառույթ, որի հիմնական նպատակը լինելու է տրանսպորտի զարգացման քաղաքականության սահմանումը և անցկացումը, ինչպես նաև ուրբանային քաղաքականության մշակման, իրականացման և քաղաքաշինության գործընթացին մասնակցություն:
Մայրաքաղաքը աղտոտելու և մնացորդների տեղափոխման կարգի խախտման վրա արձագանքելու է վերահսկման քաղաքային ծառայությունը:
Խոշոր և մունիցիպալ տեսանկյունից, կարևոր գնումները իրականացվելու են կենտրոնացված: Այդ նպատակով քաղաքապետարանի համակարգային մարմիններում ծրագրված կարևոր գնումների իրականացումը ապահովելու է քաղաքապետարանի մունիցիպալ գնումների քաղաքային ծառայությունը:
Իրականացվելու է ֆիզիկական և իրավաբանական անձերի ծառայության մատուցման մեկ տարածքում կենտրոնացում: Այդ կապակցությամբ քաղաքապետարանի բոլոր կառուցվածքային միավորից և բոլոր գամգեոբաներից դուրս կբերվի այս գործառույթը և այսհուհետ այն կիրականացնի նորաստեղծ՝«մունիցիպալ ծառայությունների զարգացման գործակալությունը»:
Փոփոխությունների համաձայն, քաղաքապետարանի թափանցիկության և հասարակական ներգրավածության մեծացման նպատակով, իրականացվելու է PR ծառայությունների կենտրոնացում: Այդ նպատակով քաղաքապետարանի բոլոր կառուցվածքային միավորից և բոլոր գամգեոբաներից դուրս կբերվի այս գործառույթը և այսհուհետ այն կիրականացնի նորաստեղծ՝ «հասարակության հետ հաղորդակցության զարգացման գործակալությունը»:
Իրականացվելու է մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերով ուղղությունների կառավարման միավորների միացում: Այդ նպատակով տեղի է ունենալու երկու քաղաքային ծառայության իրար միացում: Մշակույթի քաղաքային ծառայությունը միացվում է կրթության,սպորտի և երիտասարդության քաղաքային ծառայությանը և կոչվելու է՝ մշակույթի,կրթության և սպորտի քաղաքային ծառայություն:
Փոխվել է բարեկարգման ծառայության անվանումը և այն կոչվել է ինֆրակառուցվածքային զարգացման ծառայություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan