Թբիլիսիի քաղաքապետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ
Թբիլիսիի քաղաքապետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ

Մայրաքաղաքի քաղաքապետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ: Փոփոխությունների համաձայն, մայրաքաղաքի մունիցիպալիտետի ճարտարապետության ծառայությունից անջատվում է ուրբանային զարգացման ուղղությունը և ճարտարապետության ծառայությունը դառնում է միայն ծառայությունների վրա կողմնորոշված կառույց:

Բացի այդ վերացվում է ուրբանային զարգացման քաղաքային ծառայությունը:

Տեղի է ունենալու խորհրդատվական մարմինների – հանձնաժողովների/խորհուրդների վերացում: Կառավարման գործընթացները իրականացվելու են առանց ավելնորդ օղակների մասնակցության:

Փոփոխությունների համաձայն վերացվում է այսպես կոչված տարածքային խորհուրդը և այլ 19 հանձնաժողով/խորհուրդ: Հանձնաժողովների և խորհուրդների գործառույթները միացվելու են քաղաքապետարանի համապատասխան կառույցներին:

Էկոլոգիայի և կանաչապատման քաղաքային ծառայությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային ծառայություն:

Տրանսպորտի քաղաքային ծառայությանը ավելացվում է մի քանի հիմնական գործառույթ, որի հիմնական նպատակը լինելու է տրանսպորտի զարգացման քաղաքականության սահմանումը  և անցկացումը, ինչպես նաև ուրբանային քաղաքականության մշակման, իրականացման և քաղաքաշինության գործընթացին մասնակցություն:

Մայրաքաղաքը աղտոտելու և մնացորդների  տեղափոխման կարգի խախտման վրա արձագանքելու է վերահսկման քաղաքային ծառայությունը:

Խոշոր և մունիցիպալ տեսանկյունից, կարևոր գնումները իրականացվելու են կենտրոնացված: Այդ նպատակով քաղաքապետարանի համակարգային մարմիններում ծրագրված կարևոր գնումների իրականացումը ապահովելու է քաղաքապետարանի մունիցիպալ գնումների քաղաքային ծառայությունը:

Իրականացվելու է ֆիզիկական և իրավաբանական անձերի ծառայության մատուցման մեկ տարածքում կենտրոնացում: Այդ կապակցությամբ քաղաքապետարանի բոլոր կառուցվածքային միավորից և բոլոր գամգեոբաներից դուրս կբերվի այս գործառույթը և այսհուհետ այն կիրականացնի նորաստեղծ՝«մունիցիպալ ծառայությունների զարգացման գործակալությունը»:

Փոփոխությունների համաձայն, քաղաքապետարանի թափանցիկության և հասարակական ներգրավածության մեծացման նպատակով, իրականացվելու է PR ծառայությունների կենտրոնացում: Այդ նպատակով քաղաքապետարանի բոլոր կառուցվածքային միավորից և բոլոր գամգեոբաներից դուրս կբերվի այս գործառույթը և այսհուհետ այն կիրականացնի նորաստեղծ՝ «հասարակության հետ հաղորդակցության զարգացման գործակալությունը»:

Իրականացվելու է մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերով ուղղությունների կառավարման միավորների  միացում: Այդ նպատակով տեղի է ունենալու երկու քաղաքային ծառայության իրար միացում: Մշակույթի քաղաքային ծառայությունը միացվում է կրթության,սպորտի և երիտասարդության քաղաքային ծառայությանը և կոչվելու է՝ մշակույթի,կրթության և սպորտի քաղաքային ծառայություն:

Փոխվել է բարեկարգման ծառայության անվանումը և այն կոչվել է ինֆրակառուցվածքային զարգացման ծառայություն: