Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկայում գնելու է մետրոյի 40 նոր վագոն
Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկայում գնելու է մետրոյի 40 նոր վագոն

Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկայում գնելու է մետրոյի 40 նոր վագոն: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է կառավարության այսօրվա նիստին:

«Երկու տարի է, Թբիլիսիի քաղաքապետարանում ենք և մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի և հասարակական տրանսպորտի կարգավորման ուղղությամբ արել ենք կարևոր քայլեր: Հասարակությանը ներկայացրել ենք մեր տրանսպորտային քաղաքականությունը և սկսել իրագործել այդ նախագծերը: Մետրոյի վագոնների արդիականացում, նոր վագոնների ավելացում, առկա վագոնների վերանորոգում – այս գործընթացն իրականացվում է արդյունավետ կերպով: Առաջիկայում գնելու ենք եվրոպական տիպի 40 վագոն, որը կավելանա մետրոյին, քանի որ մետրոն հասարակական տրանսպորտ է, որն ամեն օր փոխադրում է ամենաշատ ուղևոր»,- հայտարարել է Կախա Կալաձեն: