Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, փոխվել է բժշակական ծառայության ֆինանսավորման ձևը
Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, փոխվել է բժշակական ծառայության ֆինանսավորման ձևը

Մայրաքաղաքի բնակչության համար բժշկական ծառայության տեսանկյունից այլ մոտեցումներ չպետք է լինեն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը՝ կառավարության նիստին:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, ձևը, որը մշակել է քաղաքապետարանը, բացառում է նաև կոռուպցիոն ռիսկերը:

Առողջապահության և սոցիալական ծառայության ղեկավար Գելա Չիվիաշվիլու հայտարարությամբ, մինչ այժմ քաղաքապետարանի և գամգեոբաների բյուջեից ֆինանսավորվում էին նույն մարդիկ: Այժմ սա բաժանվել է երկու մասի: Գամգեոբան կֆինանսավորի մինչև 1000 լարի բժշկական մանիպուլյացիաներ, իսկ 1000 լարիից ավել ֆինանսավորումը կիրականացնի Թբիլիսիի քաղաքապետարանը:

Գելա Չիվիաշվիլու խոսքով, առողջապահության բյուջեում գումարը փոփոխման չի ենթարկվել, ուղղակի, կրկնակի ֆինանսավորում, որը կար մինչ այսօր, այլևս չի լինելու: