Թբիլիսիի քաղաքապետարանը Իսանիի շրջանում բնակվող 66 ընտանիքի համար բնակելի տարածքները օրինականացրել է խորհրդանշական գնով՝ մեկ լարիով
Մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն Իսանիի շրջանում բնակվող 66 ընտանիքի փոխանցել է այն սեփականության վկայականները, որտեղ նրանք բնակվում են տասնամյակների ընթացքում:
Կախա Կալաձեի խոսքով, նրա քաղաքապետ լինելու ընթացքում բնակելի տարածքը օրինականացվել է ավելի քան 1 400 ընտանիքի համար:
«Մենք գործի դրեցինք այս նախագիծը,երբ սկսեցինք իրականացնել մեր լիազորությունները: Այսօրվա դրությամբ ավելի քան 1 400 ընտանիք բավարարված է: Այս մարդիկ տարիներ շարունակ ապրում են որոշակի կացարաններում և չեն կարողացել օրինականացնել դրանք: Ծագիրը հաջողությամբ ընթանում է:
Ես ուզում եմ շնորհավորել այս մարդկանց: Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը ներխուժելու է որոշակի տարածք և հետո պահանջելու է այն օրինականացնել: Սա անընդունելի է: Մենք կօգնենք նրանց, ովքեր տարիներ շարունակ չեն կարողացել օրինականացնել բնակարանները», – հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետը: