Թբիլիսիի քաղաքապետարանը համավարակով տուժած քաղաքացիների համար սկսում է վերապատրաստման և աշխատանքի նպաստման ծրագիր
Թբիլիսիի քաղաքապետարանը համավարակով տուժած քաղաքացիների համար սկսում է վերապատրաստման և աշխատանքի նպաստման ծրագիր, որն այսօր հանրությանը ներկայացրել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան:
Ըստ Բասիլաիայի, ծրագիրը նախատեսում է մասնագիտական ուսուցում և զբաղվածության աջակցություն համավարակի ընթացքում աշխատանքը կորցրած քաղաքացիների համար:
Հետաքրքրված անձինք կարող են առցանց գրանցվել հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 10-ը ներառյալ՝ www.dasakmdi.ge կայքում:
Դասընթացը կիրականացվի պետական մասնագիտական քոլեջների հիմքի վրա և կմեկնարկի նոյեմբերի 15-ին: Կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի տևողությունը երկու ամիս է:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագրի շրջանակներում «Գլդանիի մասնագիտական ուսուցման կենտրոնը, «Իկարոս» քոլեջը, «Մերմիսի» քոլեջը և «Սպեկտր» քոլեջը դասավանդում են ավելի քան 30 ուղղություններով: Այդ թվում, շինարարության, ինժիներական, դիզայնի, սննդի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տրանսպորտի ուղղությամբ:
Ծրագրին կարող են մասնակցել Թբիլիսիում գրանցված 18 տարեկանից բարձր անձինք և որոնք կներկայացնեն համավարակի ընթացքում աշխատանքից հեռացնելու վկայական կամ պետության կողմից նույն ժամանակահատվածում տրված ֆինանսական օգնության վկայագիր:
www.dasakmdi.ge կայքը բացի տեղեկատվական ապահովման, կկատարի կապի և համակարգման գործառույթներ մասնավոր հատվածի, քաղաքապետարանի, մասնագիտական ուսումնարանների և աշխատանք փնտրող քաղաքացիների միջև:
Գրանցվելուց բացի, քաղաքացիները կայքում տեղեկատվություն կստանան ծրագրի մասին, կծանոթանան պահանջվող մասնագիտությունների և միջին աշխատավարձի մասին:
Նույն կայքում մասնավոր հատվածը կկարողանա տարբեր մասնագիտությունների գծով գրանցել անձնակազմի պահանջարկը: