Թբիլիսիի քաղաքապետարանը գնելու է լրացուցիչ 180 միավոր ավտոբուս. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետարանը գնելու է լրացուցիչ 180 միավոր ավտոբուս. Կախա Կալաձե

Մայրաքաղաքում արդեն գնված 12 մետրանոց 100 միավոր ավտոբուսների ներմուծմամբ, կավարտվի դեղին ավտոբուսների փոխարինման գործընթացը: Թբիլիսիի քաղաքապետարանը ձեռք կբերի լրացուցիչ 8-մետրանոց 180  միավոր ավտոբուս: Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, առաջիկայում կկատարվի գների հետազոտություն, որից հետո կհայտարարվի մրցույթ:

«Դեղին ավտոբուսի փոխարինման ծրագիրն, ըստ էության, ավարտված է: Մենք սպասում ենք 100 միավոր ավտոբուսների, որոնք մենք արդեն ձեռք ենք բերել և շուտով կբերեն: Սրանք BMC տիպի 12 մետրանոց ավտոբուսներ են: Դրանով գոյություն ունեցող դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն և մայրաքաղաքում ոչ մի դեղին ավտոբուս չի երթևեկի: Կլինեն նաև 12 մետրանոց, 10 մետրանոց և 8 մետրանոց նոր ավտոբուսներ: Սակայն դրանով մենք չենք հասնի մեր ուզած արդյունքին: Մենք ասում ենք, որ հասարակական տրանսպորտը, անկասկած, կլինի ամենահարմարավետն ու արագը: Հատուկ նախագծեր իրականացնելիս մեզ քննադատում են ավտոբուսների երթևեկության դասավորման պատճառով: Իհարկե, սա ուղեկցվում է բազում ուսումնասիրություններով և այն հնարավոր չէ կազմակերպել բոլոր փողոցներում, սակայն, անհրաժեշտության դեպքում, կլինեն ավտոբուսային երթուղիներ: Մենք պետք է լրացուցիչ նոր ավտոբուսներ գնենք: Մենք պատրաստվում ենք գնել 180 միավոր 8 մետրանոց ավտոբուսներ: Առաջիկայում տեղի կունենա գների ուսումնասիրություն, այնուհետև կհայտարարենք մրցույթ», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, զուգահեռաբար իրականացվում է միկրոավտոբուսների փոխարինման ծրագիրը, որպեսզի հասարակական համապատասխանեցվի միմյանց: