Թբիլիսիի քաղաքապետարան – Ջրահեռացման ցանցի վերականգնողական աշխատանքների պատճառով գիշերը երկու հասցեներում երթևեկությունը կսահմանափակվի

21:33, 26.01.2026

Ջրահեռացման ցանցի վերականգնողական աշխատանքների պատճառով հունվարի 27-ին՝ ժամը 00:00-ից մինչև 05:00-ն, երկու հասցեներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Սաբուրթալոյի շրջանում երթևեկությունը կսահմանափակվի Գիորգի Սաակաձեի  մինչև Աջ ափ տանող ճանապարհին, իսկ Դիդուբեի շրջանում սահմանափակումը կվերաբերի Դավիթ Աղմաշենեբելի պողոտայի N193 հարակից ավտոբուսային գոտուն։

Նշված հասցեներում ջրահեռացման հորերի փոխարինումը կիրականացնի «Թբիլսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն։ Թբիլիսիի քաղաքապետարանը և «Թբիլսերվիս Գրուպը» ներողություն են խնդրում անհարմարության համար», – ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նմանատիպ