Թբիլիսիի կենդանաբանական այգում «Գրանտ» փղի վիրահատության մասին փաստագրական ֆիլմի պրեմիերան, «Բի Բի Սի երկու» հեռուստաալիքի եթերում տեղի կունենա հունիսի 6-ին (տեսանյութ)

Թբիլիսիի կենդանաբանական այգում «Գրանտ» փղի վիրահատության մասին փաստագրական ֆիլմի պրեմիերան, «Բի Բի Սի երկու» հեռուստաալիքի եթերում տեղի կունենա հունիսի 6-ին:

Մինչ պրեմիերան «Բի Բի Սին» ցուցադրել է մի քանի հատված:

«Այս պահին կարևոր է իմանանք նա ուժեղ է թե ոչ, որ կրկին ոտքի կանգնի: Բոլորը սպասում են մեծ հույսով»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

Թբիլիսիի կենդանաբանական այգու բնակիչ «Գրանդ» փիղին վիրահատել են հոկտեմբերի 31-ին: Վիրահատումը հայտնվել է «Բի Բի Սիի» հեռուստասերիալ «մեծ կենդանիների վիրահատություններում» (Big Animal Surgery) և ստեղծագործական խումբը Գրանդի մասին նկարահանել է մի էպիզոդ:

Թբիլիսիի կենդանաբանական այգու լրատվությամբ, փիղը 2014 թվականին Երևանից Թբիլիսի է տեղափոխվել արդեն վնասված ժանիքով: Նրանց խոսքով երկար ժամանակ նա չէր կարողանա դիմանալ և անհրաժեշտ էր վիրահատել փղին:

Առաջին վիրահատությունը տեղի ունեցած 2014 թվականին, սակայն այն ժամանակ հնարավոր դարձավ հեռացնել փղի մի ժանիքը:

Բի Բի Սիի սերիալում պատկերված է փղի երկրորդ վիրահատությունը: