Թբիլիսիի կառավարության նիստը փակ է լրագրողների համար. Կախա Կալաձեն 11:00-ին հանդես է գալու հայտարարությամբ
Թբիլիսիի քաղաքապետարանում այս րոպեներին ընթանում է մայրաքաղաքի կառավարության նիստը:
Ինչպես քաղաքապետարանից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, նիստին թույլ չեն տվել ներկա գտնվել լրագրողներին:
Ինչպես քաղաքապետարանում ասել են լրագրողներին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նիստի ավարտից հետո, ժամը 11:00-ին հանդես է գալու հայտարարությամբ:
Այս փուլում անհայտ է թե ինչ հարցի հետ է կապված Կախա Կալաձեի ասուլիսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan