Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են այսօր, Հանրապետության հրապարակում
Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են այսօր, Հանրապետության հրապարակում

«Սիրով լեցուն քաղաք» – Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերն այսօր, այս կարգախոսով վառվելու են 20:00-ին:

Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու է քաղաքապետ Կախա Կալաձեն: Հատուկ մոնտաժված բեմին կայանալու է փոքր ներկայացում՝ «Սերը վարակիչ է», որի ռեժիսորն է Նիկոլոզ Շվելիձեն:

Հատուկ այս օրվա համար երաժշտական ստեղծագործություն է գրել կոմպոզիտոր Միշա Մդինարաձեն: